Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...

Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...

Արդյոք Լյուդովիկոսի այս տխրահռչակ ասույթը չէ՞ ընկած այն մարդկանց, կազմակերպությունների, նույնիսկ ՀՀ կառավարության բարձրաստիճան այրերի հոգեբանության հիմքում, որոնք այնքան ջերմեռանդորեն պաշտպանում են Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի գործարկումը։

 

Այս խնդրի շուրջ իրարամերժ շատ կարծիքներ արդեն մատուցվել են հանրությանը, բայց վերջինս այդպես էլ լիարժեքորեն ինֆորմացված չէ սպասվող բնապահպանական աղետի իրական ծավալների մասին, որովհետև մատուցվող թվերն ու փաստերը միշտ չէ, որ օբյեկտիվ ուսումնասիրությունների արձանագրություններ են։ Դիմենք փաստերի։

 

ՀՀ բնապահպանության նախարարության տված արտոնագրով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ արտոնվել էր լրացուցիչ ուսումնասիրել և նպատակահարմարության դեպքում շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Այնուհետև այդ ուսումնասիրության հիման վրա նախորդ տարվա վերջին ընկերությանը թույլ է տրվել հանքավայրի շահագործումը։ Նախ ճշտենք, թե այդ ուսումնասիրությունը ինչ փաստաթղթերից է կազմված եղել։ Հիմնական ծավալուն փաստաթուղթը, որը կազմված է 152 էջից, ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությանը ներկայացրած «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» զեկույցն է։ Երկրորդ փաստաթուղթը Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շահագործման «Աշխատանքային նախագիծն» է։

 

Այս երկու փաստաթղթերին էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական կարծիք է տվել, սակայն նույնիսկ «անզեն» աչքով ակներև են դրանցում առկա բազում կոպիտ սխալներ։ Այսպես, չնայած «գնահատման» տեքստում նշվում է, որ հանքավայրի առաջին հերթի շահագործման ընթացքում հատվելու է մոտ 127 հազ. ծառ (տե՛ս էջ 140 և 129), սակայն նույն փաստաթղթում բերված համապատասխան աղյուսակների հաշվարկներից պարզվում է, որ հատվելու է շուրջ 171 հազ. ծառ, այսինքն` մոտ 44 հազ. ծառով ավելի, քան գրված է նույն փաստաթղթի տեքստային մասում։ Ընկերությունը 44 հազ. ծառ պակաս ցույց տալով, բերում է փայտանյութի նույն ծավալը, ինչ 127 հազ. ծառի դեպքում էր` 60 հազ. 400 խորանարդ մետր։ Այստեղ նույնպես տեքստում բերված տվյալները չեն համապատասխանում աղյուսակների տվյալներին։ Տեքստում նշված 60 հազ. 400-ի փոխարեն աղյուսակների գումարային հաշվարկը կազմում է 60 հազ. 859 խորանարդ մետր, այսինքն` 459-ով ավելի, քան տեքստում է։

 

Մեկ այլ զարհուրելի օրինակ. չնայած այդ նույն «գնահատման» մեջ տանձենին համարվում է հազվագյուտ ծառատեսակ, սակայն 36 սմ կոճղի տրամագծով 23 տանձենիների (20 խորանարդ մետր բնափայտ) հատման վնասը գնահատվել է 23 հազ. դրամ (Աղյուսակ 8.4.4, էջ 41)։ Այսինքն` յուրաքանչյուր ծառի հաշվով` 1000 դրամ, իսկ մեկ խորանարդ մետր տանձենու բնափայտի արժեքը` 1150 դրամ։ Համեմատության համար նշենք, որ վառելափայտի մեկ խորանարդ մետրի շուկայական արժեքը այժմ կազմում է շուրջ 20 հազ. դրամ։ Ինչպես տեսնում ենք, հազվագյուտ ու մեծ արժեք ներկայացնող ծառերի հատումից բնափայտի արժեքը անհամեմատ ցածր է գնահատվել, քան չորուկների բնափայտինն է։

 

Քննարկվող փաստաթղթերում ասվում է նաև, որ շահագործվելիք տարածքում հազվագյուտ ծառատեսակներից առկա են ընկուզենի` 403 հատ, տանձենի` 1 հազ. 070, խնձորենի` 53 հազ. 333, արժեքավոր ծառատեսակներից կաղնի` 9 հազ. 872, հաճարենի` 24 հազ. 382, լորենի` 1 հազ. 622, թխկի` 2 հազ. 756, սոճի` 6 հազ. 500։ Սակայն ՀՀ բնապահպանության այլևս նախկին նախարար, իսկ այժմ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կամ ծանոթ չէ իր ղեկավարած նախարարության կողմից հավանության արժանացած փաստաթղթի տվյալներին, կամ ծանոթ չէ «արժեքավոր ծառատեսակ» բնապահպանական տերմինին, որովհետև հայտարարում է, թե «Թեղուտի անտառում չկան «Կարմիր գրքում» գրանցված ծառեր, չկա ընկուզենի, իսկ արժեքավոր ծառատեսակները քիչ են» («Հայոց աշխարհ», 22.11.2005 թ.)։

 

Իսկ գուցե նախկին նախարարը` 55 հազ. հազվագյուտ և 45 հազ. արժեքավոր ծառերի ոչնչացումը այս փոքրիկ և անտառազուրկ հանրապետության համար առանձնապես մեծ կորուստ չի համարում։ Բնապահպանության նախարարությունը, փոխարեն անկախ փորձաքննություն անցկացնելու բավարարվել է նշված փաստաթղթին իմիջիայլոց ծանոթանալով և իսկույն ևեթ դրական կարծիք տալով։

 

Մի կողմ թողնելով ընկերության կողմից ներկայացրած նախագծում առկա օրինախախտումները, կեղծիքներն ու մյուս լուրջ թերությունները` անհրաժեշտ ենք համարում փաստել, որ այս խնդրում գլխավոր մեղավորը ՀՀ համապատասխան բնագավառների հատուկ լիազորված պետական մարմիններն են։ Այս նախագծի իրականացումով բուսական աշխարհից բացի զգալի հարված է հասցվելու նաև կենդանական աշխարհին (դա, ի դեպ, ընկերությունը չի էլ թաքցնում)։ Նույն փաստաթղթում գրված է. «Նախկին ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) պոպուլյացիա, որը միակն է հանրապետությունում և գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»։ Հետազոտված տարածքում դիտարկված սողունների 10 տեսակներից երկուսը` Testudo graeca և Elaphe hohenackeri, ընդգրկված են Հայաստանի «Կարմիր գրքում»։ Հետագա ուսումնասիրությունների արդյունքում այդ ցուցակը լրացվեց, և հետազոտվող տարածքում հանդիպող թռչունների տեսակների քանակը հասավ 86-ի։ Դրանցից 7-ը ընդգրկված են Հայաստանի «Կարմիր գրքում»։ Հետազոտված տարածքում հանդիպում են կաթնասունների 55 տեսակներ, որոնցից 7-ը գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում», իսկ 14-ը նախատեսվում է ընդգրկել հաջորդ հրատարակության մեջ» (էջ 59-63)։

 

Նշված 55 տեսակ կաթնասուններից` ականջեղ ոզնին (Erinaceus auritus), լայնականջ ծալքաշուրթը (Tadarida terniotis), շեկ նապաստակը (Lepus europeus), կովկասյան ջրասամույրը (Lutra lutra meridionalis), գորշ արջը (Ursus arctos), անտառային կատուն (Felis silvestris caucasica), առաջավորասիական ընձառյուծը (Panthera pardus tullianus), լուսանը (Felis lynx) գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»։

 

Նույնիսկ ավելորդ է կասկածել, որ այս հանքավայրի շահագործումը անդառնալի ծանր ազդեցություն է թողնելու մարդկանց առողջության վրա։ Գաղտնիք չէ, որ ծանր մետաղները ավերիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա` սկսած մուտագեն և տերատոգեն ազդեցությունից, վերջացրած կենտրոնական նյարդային համակարգի և արյան համակարգի վրա թողած ազդեցությամբ։ Այս հնարավոր աղետները ոչ ոք չի կարող բացառել, քանի որ դրանց համար բարենպաստ պայմաններ են թե՛ քամու միջոցով տարածումը (պոչամբարի բարձրադիր գոտում գտնվելը նպաստում է դրան) և թե՛ սննդային շղթաների միջոցով տարածվելը։ Արտանետվող գազերի վտանգավոր ազդեցությունը ևս փաստված է։ Իսկ թե ինչպես է Հայաստանում կատարվում այդ արտանետումների դեմ պաշտպանությունը, կարելի է գուշակել` աչքի առաջ ունենալով Ալավերդու օրինակը։

 

Վերջապես պետք է հաշվի առնել այն, որ մեր Երկրում գունավոր մետաղների հանքավայրերը, դժբախտաբար, հիմնականում գտնվում են անտառածածկ տարածքներում, որտեղ հատումները կտրականապես արգելված են։

 

Պետք է գիտակցել, որ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ հիմք է դրվելու նախադեպը չունեցող մի գործընթացի, որը կբերի Հայաստանի Հանրապետության անտառների բնաջնջման և լիովին վերացման։

 

Հայաստանի անտառների առանձին հատվածներ, ճիշտ է, հանքահանման հետևանքով վնասներ են կրել, սակայն մինչև օրս` թե՛ ցարիզմի և թե՛ խորհրդային իշխանության օրոք, չի եղել մի դեպք, որ հանքահանման տակ դրվի բնական անտառածածկ տարածքը։

 

Եթե գործընթացը չկասեցվի, ապա մեծ հավանականությամբ մոտակա տարիներին սակավանտառ Հայաստանի Հանրապետությունը կդառնա անտառազուրկ, անապատացած երկիր։ Եկե՛ք մեզ հարց տանք` իրո՞ք այս զոհողություններին իշխանությունները գնում են աշխատատեղեր ստեղծելու համար (ըստ ծրագրի` առաջին յոթ տարում նախատեսվում է շուրջ 1100 աշխատատեղերի ստեղծում)։ Պետք է արձանագրել, որ նույնիսկ այդ դեպքում ծրագիրը նախատեսում է ընդերքի այնպիսի անհագ սպառում, որ տարիներ անց Թեղուտի բնակչությունը ոչ միայն հանքարդյունաբերությամբ չի կարողանա զբաղվել, այլ նույնիսկ գյուղարդյունաբերությունը, անասնապահությունը կդառնան անհնար։ Պոչամբարների կառուցումը, հողերի էռոզիան, ջրային համակարգի աղտոտումը (Շնող գետը իր վտակներով) հանգեցնում են մարդու կողմից բնության անթույլատրելի քայքայման։ Ի՞նչ պիտի ասենք մեր զավակներին, երբ նրանք մեզ հարց տան` իսկ դուք ո՞ւր էիք, երբ ավերում էին Թումանյանի երգած գողտրիկ բնությունը։

 

Բնությունը ոչնչացնելու փոխարեն տարածաշրջանում այլընտրանքային զարգացման ուղի կարող է լինել, օրինակ, զբոսաշրջության զարգացումը։ Ինչու՞ չնպաստել զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներն էլ ուղղել տարածաշրջանի ճանապարհների, ենթակառույցների զարգացմանը։

 

Դժվար է միանշանակ պնդել, թե ո՞ւմ է ձեռնտու բնապահպանական այս աղետի սանձազերծումը, բայց կամա-ակամա հասունանում է մի միտք, թե այս ամենը մի գլոբալ ծրագրի մաս է, որով նախատեսվում է Հայաստանը վերածել պարզապես մի հանքավայրի` աշխարհի մեծ տերությունների համար։

 

Մի՞թե այսքան էժան պիտի ծախվենք...

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին նյութեր տրամադրելու համար։

Հեղինակ. ԵՊԲՀ Ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արտեմ Գրիգորյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2-2008 (10)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի ներկրման հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում

Դեղերի որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է դեղերի ներմուծման հսկողությունը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեր երկրի համար, քանի որ ՀՀ գրանցված դեղերի միայն 7-8%-ն է տեղական արտադրության...

Դեղագործական շուկա
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...

Թվեր և փաստեր Ասոցիացիաներ
''Մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ'' VII միջազգային գիտաժողովը

Արդեն 7-րդ անգամ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» գիտագործնական ամենամյա գիտաժողովը իր շուրջն էր հավաքել մասնագետների, որոնց միավորում են կնոջ, մոր և մանկան առողջության...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard

- Ներկայանամ. Ֆրեդերիկ Աշեր, մասնագիտությամբ դեղագործ։ Ապրում և աշխատում եմ Միջերկրական ծովի ափին գտնվող ամենագեղեցիկ քաղաքում` Նիսում։ Ունեմ դեղատնային ցանց, որն իր մեջ ներառում է 8 դեղատուն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը...

Բժշկի ընդունարանում Ասոցիացիաներ Բժիշկներ
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Բժիշկ-արվեստագետ
Ծերությունը և դեղերը
Ծերությունը և դեղերը

Ձեր դեղատան հաճախորդների մեջ հավանաբար քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն եվ դեղաբանին...

Ծերություև և երկարակեցություն
Н և К վիտամիններ
Н և К վիտամիններ

Վիտամին H։ Բիոտինն անհրաժեշտ է մաշկի բնականոն գործունեության համար, այն մտնում է ամինաթթուների և ճարպաթթուների նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների մեջ...

Վիտամիններ և միներալներ
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել

Արդի բիոտեխնոլոգիայի բնագավառում գրանցված նվաճումները` գենետիկորեն փոխակերպված (ԳՓ) օրգանիզմները, աշխարհի շատ երկրներում օգտագործվում են զուտ բժշկական, գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության նկատառումներով...

Սնունդը և առողջությունը
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ

Դարեր շարունակ օձերը համարվել են առեղծվածային արարածներ, որոնք միևնույն ժամանակ և՛ հիացմունքի, և ՛ սարսափի առարկա են եղել։ Շատ ու շատ հին քաղաքակրթություններում այդ սողունը առասպելների և ծիսական արարողությունների գլխավոր «անձն» էր։ Նա իմաստության և գիտության խորհրդանիշն է և, միևնույն ժամանակ, կարող է խորհրդանշել անկանխատեսելիությունն ու նենգությունը։ Պատահական չէ, որ քրիստոնեության մեջ օձը մի կողմից սատանայի բիբլիական հոմանիշն է, մյուս կողմից` վերածնման և ապաքինման խորհրդանիշը......

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Տիկնայք և պարոնայք
Տիկնայք և պարոնայք

Տղամարդու և կնոջ միջև անհամաձայնությունները սկսվեցին երևի թե հենց այն ժամանակ, երբ մեր նախածնողները` Ադամն ու Եվան, վտարվեցին դրախտից...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ